ՆԳՆ քրեական ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք ե…

ՆԳՆ քրեական ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։
Մեկ անձ ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով