«Ա-զա-տու-թյուն, Ծա-ռուկ-յան, ար-դա-րություն»․ Գագիկ Ծառուկյանին բերեցին Քննչակ…

🚔 «Ա-զա-տու-թյուն, Ծա-ռուկ-յան, ար-դա-րություն»․ Գագիկ Ծառուկյանին բերեցին Քննչական կոմիտե՝ հարցաքննության
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով տեղափոխել են ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ շարունակվում է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում հուլիսի 21-ին մեկնարկած հարցաքննությունը։
Քննչական կոմիտեի բակում հավաքված աջակիցները վանկարկել են՝ «Ա-զա-տու-թյուն, Ծա-ռուկ-յան, ար-դա-րություն»։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն էլ հայտարարել է, որ տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է և նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր քաղաքացի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով