«Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է …

«Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ ռազմական և պայմանագրային պարտավորություններով։ Նրանց համար էականը մի բան է՝ էս տարածաշրջանից ռուսը պետք է հեռանա: Իսկ թե էս տարածաշրջանում հայ կլինի՞, թե չի լինի…․ »։

«Աբովյան Time» պեդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը անդրադարձել է նաև ՀՀ անվտանգության հարցում արևմտյան երկրների ռազմական աջակցության վերաբերյալ սպասումներին։ Եսայանը համեմատական է անցկացնում Ուկրաինայի հետ․

«Արդեն չորս տարի է՝ Ուկրաինան դուրս եկավ Ռուսաստանի դեմ․ այսինքն՝ Արևմուտքն այնքան սրեց, հարցը, որ Զբիգնև Բժեզինսկիի հայտնի տեսությանը համահունչ՝ Ուկրաինան դարձրեցին «հակառուսաստան» և ռազմական հակամարտություն հրահրվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ մի՛ ներքաշեք Ուկրաինային էս ամեն ինչի մեջ, մի՛ ներքաշեք դեպի ՆԱՏՕ․․․ Չորս տարուց ավել ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է․ ինչո՞վ են օգնել, ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի քանի՞ զինվորական է զոհվել: Պաշտոնապես էս երկրները զորքե՞ր են մտցրել, թե ուղղակի ասում են՝ դե լավ, ուկրաինացիները՝ ոչինչ, թող գնան զոհվեն, մեկ է՝ ռուսը ռուսի դեմ է կռվում: Նրանց համար ռուսը ռուս է, ուկրաինացին ռուս է, հայը ռուս է, նախկինում Ռուսական կայսրության մեջ մտնող բոլոր ժողովուրդները նրանց համար ռուս են»:

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով