Իրանն ու ՀՀ-ն ստեղծում են էներգետիկ համագործակցության խումբ։ Ասում են՝ լավ է ուշ…

Իրանն ու ՀՀ-ն ստեղծում են էներգետիկ համագործակցության խումբ։ Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Սակայն դա այդ դեպքը չէ՝ Իրանն այս պահին ենթարկվում է ԱՄՆ ռազմական հարվածների եւ հատկապես դրա էներգետիկ համակարգն է քանդվում։ Ավելին՝ երեկ իրանական նավթանավին հարվածել է նաեւ Ուկրաինան, մեղադրելով Թեհրանին Մոսկվայի հետ ապօրինի առեւտրի համար։ Այսինքն, Իրանի հետ էներգետիկ համագործակցության համար ՀՀ իշխանությունն ընտրել է քաղաքական տեսակետից միանգամայն անհաջող պահ՝ նման դեպքերում ավելի ճիշտ կլիներ լռել եւ սպասել։ Հենց այս օրերին Բաքուն համագործակցություն է փորձում հաստատել ԵՄ հետ, եւ «հանկարծ արդնացած» Երեւանի նախաձեռնությունը տարօրինակ տպավորություն է թողնում ե՜ւ Վաշինգթոնում, ե՜ւ Բրյուսելում, ե՜ւ Կիեւում։ Բաքուն դա անպայման կօգտագործի մեր դեմ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով