Ո՞վ է վերահսկում Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանում կան խաղի որոշակի կանոններ․…

Ո՞վ է վերահսկում Սամվել Կարապետյանի թիմը
🌐 Հայաստանում կան խաղի որոշակի կանոններ․ մարդուն կարող են ազատել զբաղեցրած պաշտոնից ընդամենը սոցիալական ցանցում դրած մեկ «լայքի» կամ սթաթուսի համար։ Լավ է սա, թե վատ, բայց կանոնները սրանք են։
🔗 Նման պայմաններում «սպիտակ ձեռնոցներով տղաներ» ձևանալը ոչ միայն անարդյունավետ է, այլև ցածր, ճղճիմ։ Ինքնախաբեություն է կարծելը, թե «իշխանությունների հանդեպ բարյացակամ» լինելով՝ կկարողանաք որևէ հարց լուծել։
🗑 Ձեզ վրա կծիծաղեն, կօգտագործեն և կնետեն աղբանոցը։
Ինչո՞ւ ենք սա ասում։
📣 Որովհետև անարժանապատիվ և ամոթալի ենք համարում Սամվել Կարապետյանի թիմի անդամ Արմեն Աբովյանի պահվածքը, ով շնորհավորել էր Տարոն Չախոյանին՝ երեխայի ծննդյան օրվա առթիվ։
🇦🇿 Չախոյանը ոչ միայն համակարգում է Կարապետյանի և նրա ընտանիքի դեմ ուղղված քարոզչությունը, այլև, դեռ պատերազմից հետո հրապարակված ձայնագրության համաձայն, հիանալի գիտի, որ Նիկոլն ու Աննան դավաճան են, որ նրանք են պատասխանատու պարտության և հազարավոր անմեղ զինվորների մահվան համար։ Սակայն Կարապետյանի թիմի անդամին սա չի խանգարում «քծնել» Չախոյանին։
🤡 Իսկ նրա գրած արդարացումները միայն ծիծաղ են առաջացնում։
🚨 Կարապետյանն ու նրա թիմը սարսափելի հիասթափություն են։ Եթե չուղղվեք, Նիկոլը ձեզ կնետի քաղաքական աղբանոցը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով