Մեր ազգային երաժշտությունը ոգեղեն է, ամբողջ գործընթացն ինքնին բուժիչ է. մեկնարկ…

🎭 Մեր ազգային երաժշտությունը ոգեղեն է, ամբողջ գործընթացն ինքնին բուժիչ է. մեկնարկում է «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնը
Օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում կկայանա հատուկ կարիքներ ունեցող անձանց «Ճախրուկ» միջազգային ներառական 6-րդ փառատոնը։ Այն այս տարի անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։
Փառատոնին կհնչեն Կոմիտասի, ժողովրդական երգերի և ազգային երաժշտության ստեղծագործություններ։ Կազմակերպիչների խոսքով՝ ազգային երաժշտությունը ստեղծում է յուրահատուկ կապ հանդիսատեսի ու մասնակիցների միջև՝ դառնալով բուժիչ և ոգեշնչող գործընթաց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով