Հայաստանի ըմբշամարտի հավաքականի (մինչև 17 տարեկան) գլխավոր մարզչի Բաքվում գովես…

🤼 Հայաստանի ըմբշամարտի հավաքականի (մինչև 17 տարեկան) գլխավոր մարզչի Բաքվում գովեստները Երեւանում արժանացել են քննադատության
Հայաստանի մինչև 17 տարեկանների ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բարձր է գնահատել Բաքվում աշխարհի առաջնության կազմակերպումն ու նշել, որ իրեն քաղաքը շատ է դուր եկել՝ առանձնացնելով ենթակառուցվածքներն ու մրցումների անցկացման մակարդակը։
Մարզչի այս հայտարարությունները քննադատության են արժանացել Երևանում։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը հիշեցրել է, որ Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ, և կոչ արել մարզչին նման գնահատականներ հնչեցնելիս հաշվի առնել նաև ազգային արժանապատվության և առկա իրողությունների գործոնը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով