«Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փ…

📈 «Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փաշինյանը՝ ԵԱՏՄ սահմանափակումների մասին
Կառավարությունը հաստատել է ձկնաբուծական տնտեսություններին աջակցության ծրագիր՝ պայմանավորված արտահանման սահմանափակումներով։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ աջակցություն կստանան Արմավիրի և Արարատի մարզերի 135 տնտեսություններ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ և ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքներին՝ դրանք որակելով ոչ թե ճգնաժամ, այլ հնարավորություն՝ տնտեսության դիվերսիֆիկացման և նոր շուկաներ գտնելու համար։ Նա նշել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը չուներ այլընտրանքներ։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով