Փաշինյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել Դրմեյանով«Հիմա իրավապահներին կոչ եմ …

Փաշինյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել Դրմեյանով
«Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող տրոյական ձիու գործունեությունը քննեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննել ե՞ն էդ դեպքը, թե՞ չեն քննել», — նշեց Փաշինյանը:
Լիպարիտ Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել է 2025 թվականի օգոստոսի 29-ին: Փաշինյանը պնդել էր՝ Կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ապա հայտարարել էր՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ Վարչապետի ենթակայությամբ գործող գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով