Երևան քաղաքի ավագանու որոշմամբ «Երևանի թիվ 154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Որոշումն ընդունվել է միաձայն քվեարկությամբ: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից՝ «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար: |armenpress.am|
Կարդալ ավելին
Կարդալ ավելին