«Մուլտի Վելնես» կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքը Երևանի համայնքի կողմի…

🟨 «Մուլտի Վելնես» կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքը Երևանի համայնքի կողմից՝ նոր անվանման ներքո։ Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ, և վճարումները կատարվել էին այդ ընկերությանը։
▫️Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։
▫️Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։
Երևանի քաղաքապետարան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո։ ▫️Բոլոր մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, փաթեթները շարունակում են գործել։ Երևանի քաղաքապետարանն ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը։ Տիգրան Ավինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով