«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ խուզարկության մասին Առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց, որ խուզարկություններն ավարտվել են, իրավապահները հեռացել են: Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանի առանձնատնից ոչինչ չեն առգրավվել: https://youtube.com/shorts/61LsUb7XBs0?si=6ZYh0y6lso_6PmN6
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը։ Իրավապահները դեռ մանրամասներ չեն հայտնում։
Թողնել պատասխան