Աննա Գրիգորյան․ Ընդդիմադիր երկու խմբակցությունները կայցելեն Մայր Աթոռ՝ Վեհափառի…

🏛️ Աննա Գրիգորյան․ Ընդդիմադիր երկու խմբակցությունները կայցելեն Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել է, որ խորհրդարանական ընդդիմությունը քննարկել է համագործակցության մի շարք հարցեր՝ ընդգծելով, որ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները գործընկեր են, սակայն ոչ բոլոր հարցերում ունեն նույն դիրքորոշումը։
Նա նաև նշել է, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն այսօր կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսից օրհնություն ստանալու, քանի որ, նրա գնահատմամբ, ԱԺ-ն այս անգամ չի ստացել Վեհափառի օրհնությունը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով