ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402-ի
Այդ մասին տեղեկանում ենք ամերիկյան կառավարության պետական ծախսերի կայքէջից:
201 միլիոն դոլարի առաջին դրամաշնորհը հատկացվել էր այս տարվա հունվարի 30-ին, 2-րդ 201 միլիոն դոլարը՝ հուլիսի 16-ին:
Ըստ ամերիկայն կառավարության կայքէջի՝ տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա տասը տարում՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերը:
🔗ԱՎԵԼԻՆ
Երևանում է TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Սոկոլովը Հաղորդվում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, հանդիպմանը ներկա է Կոնստանտին Սոկոլովը:
Թողնել պատասխան