Ութ ամսից ավելի պատիժ կրելուց հետո գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյան…

Ութ ամսից ավելի պատիժ կրելուց հետո գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց: 2 օր է վերականգնվել է Պողոսյանի խոսքի ազատությունը եւ նա ինչպես սոցհարթակներում գրառում անելու, այնպես էլ մամուլին հարցազրույց տալու իրավունք ունի։ Մինչ Պողոսյանի նկատմամբ սահմանափակումներ էին դրված, շրջանառվում էր նրա անունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մենք հետաքրքրվեցինք նա առաջադրվելո՞ւ է։ Ասաց. «Որոշել եմ չմասնակցել»։ Թեեւ առաջարկ եղել է, բայց որոշում է կայացրել, որ «իմաստ չունի», քանի որ «Քաղաքապետի ընտրություններով ոչինչ չես փոխի, համակարգային, ուրիշ փոփոխություն է պետք, հիմա սա մեզ ոչինչ էլ չի տալու»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/af0cd854592dfd2213856801ef8830d4
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Չէի սպասում, շատ ուրախացա, որ դեռ կան անկախ դատավորներ, որ պատրաստ են համակարգին դեմ գնալ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *