Դատարանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատրոովին չթույլատրեց հատել Հայաստանի սահմանը։ Այսօրվա դատական նիստում Խաչատուրովի պաշտպանը ներկայացրեց դատարանին ուղղված իրենց դիմումը, որով խնդրում էին թույլատրել Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը՝ մեկնելով Վրաստան՝ իր ծննդավայր։ Դատավորը նշեց, որ կարող է իրավիճակ ստեղծվել, որ Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։ |armtimes.com|