🤑🤑🤑 Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդեն ներկայացրել ենք, թե որտեղ են աշխատում եւ որքան գումար են վաստակում նախարարների կանայք։ Այս անգամ ներկայացնում ենք կին նախարարների ամուսիններին, նրանց եկամտի աղբյուրները եւ եկամտի չափը։
‼️ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական մեկնաբան։ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունից 2025 թվականին ստացել է
40 մլն 128 հազար 637 դրամ կամ ամսական ավելի քան 3.3 մլն դրամ։ Ի դեպ, Ղազարյանի նախարար կինն ավելի քիչ է վաստակում, նրա տարեկան եկամուտը կազմել է 25 մլն 598 հազար 679 դրամ կամ ամսական 2.1 մլն դրամ։
‼️Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, աշխատում է Դատական դեպարտամենտում՝ որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է
7 մլն 172 հազար 801 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ։
‼️Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ախատում է «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունում։ Այստեղից նա նախորդ տարվա ընթացքում ստացել է
2 մլն 46 հազար 800 դրամ կամ ամսական 170 հազար դրամ աշխատավարձ։
‼️Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամուսնալուծված է, նա պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ չէ, բնակվում է անչափահաս զավակի՝ Սիմոնա Պետրոսի Մկրյանի հետ։ Նախարարի տարեկան եկամուտը կազմել է
45 մլն 202 հազար դրամ, որից 26 մլն 690 հազար դրամը որպես աշխատավարձ ստացել է նախարարությունից, 760 հազար դրամ էլ, որպես աշխատավարձ՝ ԵՊՀ-ից։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան