«Այն, ինչ ստորագրվեց Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8–ին, բացարձակ խաղաղությ…

«Այն, ինչ ստորագրվեց Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8–ին, բացարձակ խաղաղության մասին չէր։ Դրա հստակ վկայությունն են Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այդ թվում` մեծածավալ ռազմական գնումները Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից»։

«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը փաստացի գոյություն ունի այնքանով, որքանով որ այժմ հրադարար է 2 իրար հաջորդող պատերազմներից հետո։ Ըստ Զաքարյանի` այսօր աշխարհում խաղաղության դեֆիցիտը շատ խիստ է զգացվում, և որևէ հիմք չկա ասելու, որ աշխարհում գործընթացները տանում են դեպի խաղաղ զարգացումներ։

«Օգոստոսի 8–ի համաձայնագիրը Ադրբեջանի տեսանկյունից միջանցքային կոմունիկացիաների ստացումն էր, որը մենք ամեն կերպ պետք է թույլ չտանք, Թուրքիայի տեսանկյունից` Թուրանի ճանապարհն է, Վաշինգտոնի տեսանկյունից` ռուսներին Հարավային Կովկասից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիա սեփական կոմունիկացիոն ազդեցությունն ընդլայնելու ճանապարհ էր։ Հայերի համար, քանի որ տակը բան չի մնացել, Նիկոլը հորինել է «խաղաղության պայմանագիր» տերմինը։ Տակը իրականում բան չի մնացել, բացի այն 26%-ից, որը պետք է ինչ–որ մասնավոր կազմակերպություն ժամանակ առ ժամանակ փոխանցի Հայաստանին։ Գումարած այն ֆորմալ վերահսկողությունը, որ իբրև թե պետք է իրականացվի, որի մասով ես շատ կասկածում եմ»։

Արտակ Զաքարյանն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հերթական տոտալ սուտն է, որն այս պահին քարոզչական միակ անվտանգային բարձիկն է ՔՊ–ի ձեռքին։

«Փաստն այն է, որ խաղաղությանը դատարկ ձեռքերով պատրաստվելը միամտություն է և կապիտուլյացիայի զոհ լինելու հանգամանք»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով