«TRIPP-ը Հայաստանին կարող է օգուտ բերել, եթե չանցնի Մեղրիով։ Այնտեղ ճանապարհ կամ տարածքի հատված է առանձնացվում, որը հայաստանյան վերահսկողությունից փաստացիորեն դուրս է լինելու»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է․ վերլուծել է տարածաշրջանային զարգացումներն ու TRIPP ծրագիրը։ Անդրադառնալով իրանական գործոնին՝ դիվանագետը նշում է՝ Իրանը հասկացել է, որ դրանով փակվում է ամբողջովին և շրջափակվում է իր համար թշնամական տարրերով։
«Փաստացիորեն Հայաստանի հետ սահմանը միակ բաց, բարիդրացիական սահմանն էր, որտեղից Իրանը վտանգ չուներ։ Իսկ այս պարագայում արևմտյան որևէ ներկայություն՝ լինի դա մասնավոր ընկերությունների տեսքով, պետական ներկայությամբ, արդեն փակում է այդ սահմանը։ Երբ մեր հյուսիսում թուրքական գործոնը շատանում է, թուրքական այդ «անակոնդայի»՝ օղակի սկզբունքն է աշխատում Հայաստանը շրջափակելով, նույնը Իրանի պարագայում է արվում։ Իսկ Հայաստանը ընդհանրապես խեղդվում է արդեն»։
Դիվանագետը պատահական չի համարում, որ Թրամփը գնաց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ստամբուլ և այնտեղ խոստացավ F-35-երի ծրագիրը վերանայել, որը տարիներ շարունակ սառեցված էր Թուրքիայի համար։
🎦 զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան