Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ, կ…

🟨 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ, կոմունալ տնտեսության վարչության, Կենտրոն վարչական շրջանի և «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համատեղ մաքրվել է Հրազդանի կիրճի մի հատված։
▫️ Գետից և կիրճից դուրս են բերվել տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական ու կենցաղային աղբ և տարատեսակ այլ թափոններ։
▫️Պարբերաբար իրականացվող նմանօրինակ միջոցառումների նպատակն է պահպանել Հրազդանի կիրճի մաքրությունը, որը Երևանի էկոհամակարգի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է։
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով