Լիլիթ Մինասյան․ Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ տեսակցության հարցով քննարկումներ …

⚖️ Լիլիթ Մինասյան․ Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ տեսակցության հարցով քննարկումներ կունենանք
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ ինքը և իր գործընկերները հետաքրքրվել են կալանավորված Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ հանդիպելու հարցով։ Նրա խոսքով՝ իրավական համակարգից պետք է տեղեկանան տեսակցության արգելքի պատճառների մասին, որից հետո հավելյալ տեղեկություն կտան։
Մինասյանը նշեց, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և միայն կին կամ մայր լինելու հանգամանքը չի կարող որոշիչ լինել քրեական հետապնդման հարցում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով