🇦🇲ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում❗️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել:
💥Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից հետո անգամ նրա վերանշանակումն էր հարցականի տակ, քանի որ Փաշինյանը նախատել էր, որ խաղաղ պայմաններում մի առաքելություն ունի՝ զորքի բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ պահելը, այն էլ չի կարողանում ապահովել, եւ բազում մահեր են գրանցվում հիմա բանակում:
⚡️Բայց քանի որ հարմար, կամակատար կադր չուներ, որոշեց Պապիկյանին շանս տալ: Նա էլ բանակում կադրային ջարդով է փորձում ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, ենթակաները լավ չեն աշխատում: Սակայն նոր նշանակումներն էլ ավելի են խաթարել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այս անգամ՝ արդեն սպայակազմում:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան