Կառավարության առջև լարված իրավիճակ է, բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի բնա…

Կառավարության առջև լարված իրավիճակ է, բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի բնակիչները

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին մի տղամարդու, որն ըստ նրա մոր առողջական խնդիրներ ունի։ Նա հարվածել է ոստիկաններին ինչից հետո բերման են ենթարկել։ Մայրը մտավախություն ունի՝ տղային կծեծեն։
Էրեբունի վաչական շրջանում գտնվող Վարդաշեն թաղամասի բնակիչները պահանջում են իրենց վթարային շենքից դուրս բերել և բնակարաններով ապահովել:
Երևանում 4-րդ կարգի վթարային մոտ մեկ տասնյակ շենք կա, Վարդաշենի 6-րդ փողոցի 68 շենքն ու նրա կողքինը՝ 66/1-ը՝ նրանց թվում են և ենթակա են քանդման:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր՝ կառավարության հետ քննարկում են այդ շենքերի հարցը, որի համար 3.2 միլիարդ դրամ է անհրաժեշտ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով