ՔՊ-ն «ամենախնդրահարույցն» է համարում Արեգա Հովսեփյանին՝ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Դա հասկանալի է, բայց ինձ համար անհասկանալի մնաց Վոլոդյա Հակոբյանի մեկնաբանությունը՝ «Այն չի փարատել կասկածները, որ նա ցանկանում է զբաղեցնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Հայաստանի եվրաինտեգրումն արագացնելու համար»։ Խնդրում եմ, լուսավորեք ինձ, անհասկացողիս՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ՔՊ-ն ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, որ ՀՀ եվրաինտեգրումն արագանա։ Այլապես ի՞նչ կասկածներ «չի փարատել» Արեգա Հովսեփյանը։ Իսկ եթե, հակառակը՝ ՔՊ-ն ցանկանում է արագացնել ՀՀ եվրաինտեգրումը, ապա ինչու՞ էր տրամադրում այդ պաշտոնը «Ուժեղ Հայաստանին»։ Միայն ե՞ս եմ, որ չեմ հասկանում ՔՊ-ի խոսնակի մտքի թռիչքը եւ դրա սուզման խորությունը…
Թողնել պատասխան