Կառավարությունը Սրբազանի խոսքը ՄԱԿ-ին ներկայացրել է որպես ցուցարարների բռնությա…

⚖️ Կառավարությունը Սրբազանի խոսքը ՄԱԿ-ին ներկայացրել է որպես ցուցարարների բռնության ապացույց․ պաշտպան
«18 Արդարների» գործով Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը այսօր ասուլիսում հայտարարել է, որ ՄԱԿ-ի փորձագետներին կառավարության ներկայացրած նյութերում Սրբազանի՝ ոստիկաններին սաղավարտները հանելու խոսքը ներկայացվել է որպես ցուցարարների բռնարարության օրինակ։
Սողոյանը նշել է, որ իրենց ներկայացրած պնդումներին կից ապացույցներ կան, իսկ կառավարության պատասխաններում, իր խոսքով, ապացույցներ ներկայացված չեն։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով