«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։
«Ձեր հովվապետության տարիներն ամբողջական ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին:
Տարիներ շարունակ, Դուք նվիրումով և հայրական հոգատարությամբ առաջնորդում եք Հայոց Եկեղեցին՝ ամրապնդելով հավատացյալների սերը Եկեղեցու, Հայոց պետականության, մեր հավաքական երազանքների և իղձերի հանդեպ:
Ձեր հայրապետական ուղերձները սիրո, համերաշխության, ներողամտության և ազգային միասնականության կոչեր են՝ պատասխանատվությամբ վերաբերելու և ազգային միասնությամբ հաղթահարելու Հայոց պետականությանը, մեր ազգային ինքնությանն ու արժեքներին ուղղված սպառնալիքները»:

Թողնել պատասխան