«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժ…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։
Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դատարանը Ղազարյանին մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակումների գործով։ Սակայն այս փուլում խոսքը դեռ վերջնական դատավճռի մասին չէ․ դատարանը պետք է շարունակի դատական գործընթացը և որոշի պատժաչափը, իսկ կայացված վերդիկտը ենթակա է բողոքարկման։
Հենց այս հանգամանքն էլ քաղաքական շրջանակներում հարցեր է առաջացնում։ Եթե հետագայում կայացվի և օրինական ուժի մեջ մտնի այնպիսի դատական ակտ, որը հանգեցնի պատգամավորական մանդատի դադարեցման իրավական հիմքի առաջացմանը, ապա Ղազարյանը կարող է կանգնել խորհրդարանից հեռանալու փաստի առաջ»:
https://news.am/hy/news/1056963

«Ժողովուրդ». Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով