🇦🇲⚡️Զինվորներին հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկվանից հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից:
‼️Չնայած պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին եւ ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից: Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն:
❗️Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որեւէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետեւանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան