👥Համացանցը՝ Տիգրանաշենի մասին✍Մեսրոպ Եսայան. 12 հազար քառ. կմ տարածքով
Արցախը հանձնել ու ճանաչել են Ադրբեջանի մաս, հիմա էլ Տիգրանաշենն ու էլի տարածքներ են ուզում հանձնեն։
ՔՊ ընտրողնե՛ր, ձեր խիղճը հանգի՞ստ է։
✍Սուրեն Սուրենյանց. Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման,
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կրկին օրակարգ է բերել անկլավների հարցը։
Խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի կոնկրետ ու անշրջելի զիջումների և մյուս կողմի ապագա հնարավոր քայլերի վրա։ Վտանգ կա, որ անկլավների խնդիրը լուծելու փոխարեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության նոր ռիսկերը պարզապես կտեղափոխվեն Հայաստանի ներս՝ էսկալացիայի նոր վտանգով։
✍Կարեն Հեքիմյան. Վախենալ պետք չէ: Տիգրանաշենը գտնվում է կոկորդիլո…, կներեք, Սարգսյան Գարիկի հզոր պաշտպանության ներքո: Եվ, եթե նույնիսկ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, ապա խաշը կա ու կա: Ընդ որում, այն մատուցվելու է հանձնման հաջորդ օրը հենց Տիգրանաշենում:
Այսինքն, դա լինելու է համատեղ հայ-ադրբեջանական ճաշկերույթ, այլ կերպ ասած` ճաշկերույթի մասնակիցները Տիգրանաշենի ընդունում-հանձնումն են նշելու: Կա մի տարբերակ ևս: Ինչ-որ մեկը ֆ..ո է մնալու: Եվ, ո՞վ գիտի, միգուցե հենց այդ տարբերա՞կը գործի։
✍Թաթուլ Հակոբյան. Հայաստանի համար հողերի թեմայով այսօր օրակարգային պետք է լինի միայն և բացառապես ՀՀ օկուպացված տարածքներից հակառակորդին դուրս մղելու, դուրս բերելու, համոզելու խաղաղ հեռանալու թեման:
Արցախը կորցնելուց հետո կարծես համակերպվում ենք նաև ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածքի կորստի հետ:
✍Վարդան Ոսկանյան. Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան