Ադրբեջանը կձգտի կրկնության, Երևանի ձգտումը պետք է լինի հակառակըԱդրբեջանը հայտնու…

Ադրբեջանը կձգտի կրկնության, Երևանի ձգտումը պետք է լինի հակառակը

🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանը հայտնում է արտգործնախարար Բայրամովի ու ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Կայա Կալասի հեռախոսազրույցի մասին: Ուշադրություն է գրավում այն, որ այդ հեռախոսազրույցի մասին Բաքվի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չկա հայ-ադրբեջանական գործընթացի մասին հիշատակում:
Դժվար է պատկերացնել, որ Բայրամովի և Կալլասի հեռախոսազրույցում այդ թեման չլիներ շոշափված: Հետևաբար, դրա մատնանշման բացակայությունը վկայում է թերևս այն մասին, որ ԵՄ հետ հարաբերության օրակարգում Բաքուն չունի այդ հարցում որեւէ մոտիվացվածություն: Դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ Ադրբեջանն այդ կերպ փորձելու է բարձրացնել «հարցի գինը»՝ Բաքու-ԵՄ հարաբերության համատեքստում: Ըստ ամենայնի, Բրյուսելն ունի որոշակի մտադրություններ, կապված հայ-ադրբեջանական գործընթացի հետ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *