Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել լոգիստիկ կենտրոնում․ կրակի տարածքը հասել է 8…

Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել լոգիստիկ կենտրոնում․ կրակի տարածքը հասել է 82 հազար քմ-ի
Սանկտ Պետերբուրգի Կոլպինո շրջանում գտնվող լոգիստիկ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի տարածքը հասել է 82 հազար քառակուսի մետրի։
Հրդեհին բարդության չորրորդ աստիճան է սահմանվել։ Հրդեհաշիջման աշխատանքները դժվարացնում են ուժեղ քամին և ջրամատակարարման անբավարարությունը։
ԱԻՆ-ից հայտնել են, որ պահեստում տարբեր նշանակության ապրանքներ և արտադրանքներ են գտնվում։
Նախնական տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է պահեստի ներսում, իսկ դրա պատճառները դեռևս չեն պարզվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով