❌Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի մերժվել է
2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «… Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»
‼️Ալեն Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնած «AM» իրավաբանական գրասենյակը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ նման ձևակերպումները գնահատողական դատողություններ են՝ խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստով, սակայն չեն պարունակում որոշակի սպանության, հանցավոր ծրագրի կամ հայցվորի մասնակցության կոնկրետ ձևի վերաբերյալ ինքնուրույն փաստացի տվյալ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան