Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ
Իրանն ու Օմանը հայտարարել են, որ շրջանակային պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անտվանգ նավարկությունը վերսկսելու վերաբերյալ։
Նախօրեին հրապարակված համատեղ հայտարարության մեջ երկու երկրները նշել են, որ հաստատված ծրագիրը ներառում է համատեղ ժամանակավոր նավարկելի ուղու ստեղծում և համաշխարհային մատակարարումների համար առանցքային այս նեղուցում ականազերծման գործընթացի իրականացում։
«Առաջարկվող շրջանակը ներառում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ գործողության կազմակերպում․․․ նեղուցով համատեղ միջանցքը կյանքի կոչելու համար։ Դրա նպատակն է մեկ միասնական միջանցքի կառավարումը նեղուցի մշտական և ապագա վերահսկողության համար, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը, երթևեկության կառավարման և անվտանգության հետ կապված ծառայությունների մատուցման մեխանիզմների ապահովումը», — հայտարարում են Թեհրանն ու Մասկատը։

Թողնել պատասխան