Եվրոպական հանձնաժողովը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ձեռնարկությունների ազգայնացումը: Ազգայնացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Այսպես, ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն զեկուցեն, թե ինչի վրա են ծախսում ստացած օգնությունը, ինչպես նաև ապացուցեն, որ սույն գործողությունները «համապատասխանում են ԵՄ նպատակներին՝ անցնելու «կանաչ» և թվային տնտեսությանը»։ |hetq.am| Կարդալ ավելին