Օգոստոսի 27-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի …

Օգոստոսի 27-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով