ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդական իրավունք ստանալու համար համապատասխան ուսուցումը կդառն…

ℹ️🚙 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդական իրավունք ստանալու համար համապատասխան ուսուցումը կդառնա պարտադիր
➡️ Վարորդական իրավունք ստանալու համար համապատասխան ուսուցումը կդառնա պարտադիր, ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ներդրվելու են ուսումնական կազմակերպությունների ու հրահանգիչների լիցենզավորման և վարկանշավորման մեխանիզմներ՝ վարելու հմտությունների որակը բարձրացնելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով:
🔴 Ըստ ՆԳՆ-ի՝ վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։
🔴 Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
🔴 Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովելու համար։
🔴 Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն՝ քաղաքացիներին տեղեկացված ընտրության հնարավորություն, իսկ ուսուցում կազմակերպողներին՝ որակը շարունակաբար բարելավելու խթան տալու նպատակով։
🔴 Վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ գիտելիք ու վարելու անվտանգ հմտություններ ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով