🇦🇲ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է: Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին:
🔽Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն:
🔴Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան