Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմ» ընկերության տնօրեն եւ 6%-ի բաժնետեր ( եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ միասին) Հայկ Եսայանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել է ընկերության տնօրենի պաշտոնը թողնելու՝ իր որոշման մասին։ Ավելի վաղ ընկերության մյուս բաժնետերերը հայտարարել էին, որ «Յուքոմն» ունի նոր տնօրեն՝ Արա Խաչատրյանը։