ℹ️ Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը🌐 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան իր էջում
գրում է․ «Օ՜ զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» «Հրազդան ցեմենտի գործարանը»»:
🔴 Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանը համարվում է ՔՊ-ին մոտ կանգնած գործարար:
🔴 Նրան պատկանող Eighty Eight Deluxe Hotel-ի պաշտոնական ֆեյսբուքյան կայքում գրառում է արված, որում ասվում է.
ℹ️ «Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի․ Նարեկ Նալբանդյանը նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր։
🔴 Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարան»-ը նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։
🔴 Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։
🔴 Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր։
➡️ «Հրազդան ցեմենտի գործարան»-ի վերագործարկումը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի արդյունաբերության զարգացման համար՝ նպաստելով տեղական արտադրության աճին և երկրի տնտեսական ակտիվությանը»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան