Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը ձեռքսեղմումով ողջունել է ամ…

Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը ձեռքսեղմումով ողջունել է ամերիկացի ներկայացուցիչներին։
ԱՄՆ պատվիրակությունը Մոսկվա է ժամանել օրվա առաջին կեսին։ Դիվանագետներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ժամանելուց հետո ամերիկացի ներկայացուցիչների ավտոշարասյունը շարժվել է դեպի Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայր։
Ինչպես ավելի վաղ նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Քուշների և Ուիթքոֆի այցի հիմնական նպատակն է ռուսական կողմին փոխանցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։
❗️ Պուտինը սկսել է հանդիպումը ԱՄՆ բանագնացներ Ուիտկոֆի և Քուշների հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով