Նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հեռախոսազրույցից հետո Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Հեռախոսային խոսակցության ընթացքում կողմերը կիսվեցին երկու երկրների փորձով և ճշգրտեցին կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ։