2 պահանջ կա․ «Մայր Հայաստան»-ը ակցիա է անցկացնում ԲԴԽ-ի մոտ՝ ի աջակցություն Անդր…

🔴2 պահանջ կա․ «Մայր Հայաստան»-ը ակցիա է անցկացնում ԲԴԽ-ի մոտ՝ ի աջակցություն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի

«Մենք երկու պահանջ ունենք։ Դրանցից մեկը՝ անցկացնել բաց դատավարություն, իսկ, եթե այսպես կոչված պետական գաղտնիքի դրվագ կա, այդ մի նիստը կամ նիստի մի մասը կարելի է անել դռնփակ։ Նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում մեղադրանքն արդեն իսկ փլվել է։ Հավաքագրում՝ չկա, 623 000 դոլարի ստացում՝ չկա, ամենը հերքվել է։ Երկրորդ պահանջն էլ այն է, որ և՛ Անդրանիկ Թևանյանի, և՛ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն ու կապ չունենան ազատազրկման հետ։ Դատավարության փուլում գործին խոչընդոտելու հիմքեր այլևս գոյություն չունեն»,- հայտարարեց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով