«Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ: Որքան էլ Հայաստանը փորձ…

«Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ: Որքան էլ Հայաստանը փորձի վստահեցնել Իրանին, որ նախագիծը չի սպառնում իր շահերին, համաձայնագրի մանրամասների ի հայտ գալուց հետո Թեհրանի համար նոր և ավելի խոր մտահոգություններ են առաջացել։ Հայաստանը միշտ Իրանի համար վստահելի գործընկեր է եղել։ Բայց այդ համաձայնագիրն ունի երեք կողմ: Մյուս կողմերին Իրանը չի վստահում. հենց հիմա Իրանը մի կողմի հետ կոնկրետ պատերազմի մեջ է»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին է:

«Բազմաթիվ անգամ հենց Միացյալ Նահանգների հետ փորձել է Իրանը բանակցություններ վարել, և ԱՄՆ-ն ձախողել է այն։ Վստահելի չէ Իրանի համար Միացյալ Նահանգների գործելաոճը, քաղաքականությունը: Իրենք տնտեսական, շատ բարիդրացիական ձեռագրերով են մտնում, շատ փափուկ ուժով են մտնում բոլոր երկրներ, հետո տնտեսական ներդրումներն են գալիս, հետո անվտանգային հարցերը, հետո գալիս է ռազմական ներկայությունը այնտեղ, և ամեն ինչի մեջ խառնվում են»։

Հոսեյնիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի առճակատման պայմաններում Թեհրանը մտավախություն ունի, որ Իրանի հարևան երկրներում ստեղծվող հնարավորությունները կարող են օգտագործվել իր դեմ։ Նրա գնահատմամբ՝ այդ պատճառով Իրանը փորձում է կանխել իր շուրջ ձևավորվող տնտեսական և անվտանգային հնարավոր ճնշումը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով