«Երբ TRIPP-ը սկսի գործնականում իրականացվել, հնարավոր է՝ սահմանազատման աշխատանքներ իրականացվեն առանձին հատվածներում, օրինակ՝ այնտեղ, որտեղ անցնելու է երկաթուղին կամ կառուցվելու են նավթագազատարներ։ Այսինքն՝ տեղային հատվածների մասով հնարավոր է սահմանազատման գործընթացի տրամաբանության փոփոխություն, սակայն ընդհանուր տրամաբանությունը մնում է այն, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ», – ԱԺ–ում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Թողնել պատասխան