Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տան խու…

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տան խուզարկությունից:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով