Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն աս…

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում։
«Այսինքն՝ մեկնարկել ենք երկխոսություն, որից հետո ստացել ենք գործընկերներից գործողությունների ծրագիրը, որտեղ շատ հստակ ներկայացված է, թե ինչ է ակնկալվում հայաստանյան կողմից։ Այժմ իրականացնում ենք կոնկրետ միջոցառումներ։ Այս ժամանակահատվածում ունեցել ենք գնահատման առաքելություններ և կշարունակենք այդպիսիք, սա նշանակում ՝ եվրոպական կողմը պարբերաբար դիտարկելու է գործողությունների կատարման պլանը, հասկանալու է՝ որոնք են կատարված, որոնք չկատարված։
Առաջին առաջընթացի զեկույցը շատ դրական է եղել եվրոպացի գործընկերների կողմից։ Արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական. Հայաստանն առաջանցիկ տեմպերով է կատարողականն ապահովել, հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման սահմանների համալիր կառավարման կոմպոնենտը, իսկ մնացյալ ուղղություններով ընդհանուր դրական են գնահատել կատարված աշխատանքը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով