Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս …

🇮🇷🇦🇲 Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
🔴 Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է Դավուդ Յայջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի թելեգրամյան ալիքում։
🗣️ «Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջին պաշտոնի ստանձնման մեկնելուց առաջ հանդիպել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել իր ծրագիրը։
➡️ Մաղթելով հաջողություն նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ արտաքին գործերի նախարարը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև հարաբերությունները՝ բարիդրացիության քաղաքականության համատեքստում, ինչպես նաև ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական և հյուպատոսական բնագավառներում կապերի խորացման անհրաժեշտությունը»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով