🗣🗳️ Կարևոր քաղաքական փորձություն. Փաշինյանը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել այն մարզերում, որտեղ համայնքապետերի ընտրություններ են սպասվում։
🔴 Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ և վերահսկող մարմիններին հանձնարարել է առավել ակտիվ աշխատել մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես տեղական իշխանությունների ու սեփական թիմի ներսում ընթացող գործընթացները, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների գործունեությունը։
🔴 Հատկապես խոշորացույցի տակ են ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները, կապերն ու հնարավոր պայմանավորվածությունները։ Ուսումնասիրվում են նաև ընտրական գործընթացներին առնչվող հնարավոր գործարքները, այդ թվում՝ ձայների բաժանման կամ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները։
🔴 «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես խիստ է դրել հոկտեմբերի 25-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Իշխանության ներսում դրանք դիտարկվում են որպես կարևոր քաղաքական փորձություն, և վարչապետը ցանկանում է բացառել իր համար անցանկալի զարգացումները։
🔴 Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին մարզերում իրավապահների գործողությունները կտրուկ ակտիվանան, իսկ որոշ դեպքերում հանգեցնեն նաև ձերբակալությունների։ Թե որ մարզերում և ում շուրջ կարող են զարգացումներ լինել, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան