‼️ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինայի հետ հանդիպման ժամանակ իրենց մտահոգությունն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ«Պատգամավորներն ընդգծել են, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։ Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ է կատարվել ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին»,-նշված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան