Հայտնի են Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հյուսիսային հատվածո…

Հայտնի են Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու, որոնցից Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 % քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 %-ից ավելի ձայն: Այնպես որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը։ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը: |armenpress.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով